суббота, 22 января 2011 г.

30 երկիր տոնում է պապիկների և տատիկների օրը, սակայն ամեն երկրում այդ օրը կամ օրերը  տոնում են տարբեր ամիսներին: 
Կանադայում տատիկների և պապիկների օրը տոնում են սեպտեմբերի առաջին կիրակի օրը:
Իտալիայում այդ օրը տոնում են հոկտեմբերին:
ԱՄՆ-ում պապիկների և տատիկների օրը ունի իր պաշտոնական հիմնը: Կա նաև այդ օրվա հատուկ սիմվոլը: Սիմվոլը ծաղիկ է, պարզապես այս պահին չեմ կարողանում այդ ծաղկի անունը թարգմանել հայերեն (незабудка): Ծաղիկը հիշեցնում է մարդկային կյանքի նրբությունների մասին:
Լեհաստանում տատիկների և պապիկների  օրը տոնում են առանձին-առանձին: Հունվարի 21-ին տոնում են տատիկների օրը, իսկ հունվարի 22-ին` պապիկների: 
Քանի որ այսօր Լեհաստանում տոնում են պապիկների օրը, կգրեմ այն ամենը ինչ գիտեմ այս օրը տոնելու մասին: Այս օրը Լեհաստանում համարվում է ամենահարգված տոներից մեկը: Այս տոնին պատրաստվում են գրեթե բոլորը: Պապիկները պարտադիր գնում են քաղցրավենիքներ, իսկ թոռնիկները պատրաստում են փոքրիկ նվերներ և անպայման հյուր են գնում իրնենց սիրելի պապիկներին:


Ես արդեն էլեկտրոնային հասցեով ուղարկել եմ մի բացիկ  իմ պապիկն: Հուսով եմ կուրախացնեմ նրան: Ավաղ նա Հայաստանում չէ բնակվում և ես չեմ կարող նրան իմ ձեռքով նվեր մատուցել:
 Ցավալի է, որ մեր հայկական տոներում ընդգրկված չի պապիկների և տատիկների օրը: Հուսով եմ այն կընդգրկվի մոտակա ժամանակներս:

0 коммент.:

Отправить комментарий